Больше цитат

HayrapetyanHasmik

16 сентября 2023 г., 06:48

Արեգակը երեւաց պրերիայի հորիզոնում, բայց գտնվում էր ձիավորի թիկունքում։ Նրա առջև երկնքի եզրով տարածվել էր մանուշակագույն մշուշի մի շերտ. դա ոչ հեռու գտնվող թավուտից բարձրացող գոլորշին էր։ Ծառերը չէին երևում, նրանք բոլորը ծածկված էին օդային քողով, որն ասես մանուշակագույն գազի քող լիներ և բարձրանում էր ծառերի կատարներից վեր, միաձուլվում երկնքի կապույտի հետ։